Հայաստանի թենիսի կանանց հավաքականը դուրս եկավ Բիլի Ջին Քինգի գավաթի երկրորդ խումբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը պատմական հաջողության հասավ Բիլի Ջին Քինգի գավաթում։ Հայկական թիմը նվաճեց Եվրոպա-աֆրիկյան գոտու II խմբի ուղեգիր։
Դասակարգման բարձրացման համար վճռորոշ խաղում Հայաստանի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Էստոնիային։ Այս արդյունքի շնորհիվ հայկական թիմը 2009 թվականից հետո առաջին անգամ հանդես կգա Բիլի Ջին Քինգի գավաթի երկրորդ խմբում։
Հայաստանի հավաքականին առաջին միավորը բերեց Անի Ամիրաղյանը։ Լարված խաղում նա հաղթեց մրցակցին 7։6, 4։6, 6։0 հաշվով։
Այնուհետև Էլինա Ավանեսյանը վստահորեն ավարտին հասցրեց դիմակայությունը՝ երկրորդ մենախաղում հաղթելով 6։2, 6։0 հաշվով։ Դրանից հետո հանդիպման հաշիվը դարձավ 2։0 հօգուտ Հայաստանի, և զուգախաղի անցկացումը այլևս անհրաժեշտ չեղավ։
Մինչև եզրափակիչ հանդիպումը Հայաստանի հավաքականը հաղթել էր խմբային փուլի բոլոր խաղերում։ Հայ թենիսիստուհիները հաջորդաբար առավելության էին հասել Ադրբեջանի, Ալբանիայի և Մոնտենեգրոյի հավաքականների նկատմամբ։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց առանց պարտության և բարձրացավ դասով։ Հաջորդ մրցաշրջանում հայկական թիմը 17 տարվա մեջ առաջին անգամ հանդես կգա Բիլի Ջին Քինգի գավաթի II խմբում։