SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը 2026․ մրցաշարի ամփոփ արդյունքները


Ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը 2026․ մրցաշարի ամփոփ արդյունքները
Ըմբշամարտ

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտվել է 2026 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մինչև 23 տարեկանների (Մ23) շրջանում։ Մրցաշարի արդյունքներով Հայաստանի հավաքականը նվաճել է երկու արծաթե մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել վեցերորդ տեղը՝ բարելավելով նախորդ տարվա արդյունքը։

Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել Գասպար Տերտերյանը (72 կգ) և Մարտիկ Պետրոսյանը (82 կգ)։ Երկու հայ ըմբիշներն էլ հաջողությամբ հաղթահարել են մրցաշարային փուլերը, սակայն պարտվել են եզրափակիչ գոտեմարտերում։

Տերտերյանը վճռորոշ գոտեմարտում 3։4 հաշվով պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Յուսուֆ Աշրապովին։ Հայ ըմբիշի համար սա հերթական մեդալն է միջազգային խոշոր մրցաշարում։ 2025 թվականին նա դարձել էր աշխարհի Մ20 չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով հենց Աշրապովին։

Մարտիկ Պետրոսյանն իր հերթին չորս հաղթանակ է տարել մինչև 82 կգ քաշային կարգի եզրափակիչ հասնելու ճանապարհին, որտեղ լարված պայքարում 1։2 հաշվով զիջել է իրանցի Աբոլֆազլ Մոհամմադիին։ Սա Պետրոսյանի առաջին մեդալն է Ըմբշամարտի միավորված աշխարհի (UWW) հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։

Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ կանգ են առել մրցանակային պատվանդանից մեկ քայլ հեռավորության վրա։ Յուրա Օվեյանը (67 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) իրենց քաշային կարգերում զբաղեցրել են հինգերորդ տեղերը։

Հատկապես դրամատիկ է ստացվել Արամայիս Հարությունյանի մրցելույթը։ Սփոփիչ գոտեմարտերում նա հաղթել է Հունաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ ստանալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։

Իրանը հաղթել է թիմային հաշվարկում, Հայաստանը բարելավել է արդյունքը

Թիմային հաշվարկի հաղթող է դարձել Իրանի հավաքականը՝ վաստակելով 119 միավոր։ Իրանցի ըմբիշները նվաճել են երեք ոսկե մեդալ՝ ավելի շատ, քան որևէ այլ երկրի ներկայացուցիչներ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանը (114 միավոր), որի ներկայացուցիչները երկու անգամ բարձրացել են պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։ Լավագույն եռյակը եզրափակել է Ռուսաստանը՝ 105 միավորով։

Մեկական չեմպիոնական տիտղոս են նվաճել Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Եգիպտոսի և Չինաստանի ներկայացուցիչները։

Հայաստանի հավաքականը 74 միավորով զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ զիջելով միայն Իրանին, Ղազախստանին, Ռուսաստանին, Վրաստանին և Ադրբեջանին։

Համեմատության համար՝ 2025 թվականի Մ23 աշխարհի առաջնությունում հայ ըմբիշները նույնպես նվաճել էին երկու մեդալ՝ մեկ արծաթ և մեկ բրոնզ, սակայն թիմային հաշվարկում զբաղեցրել էին յոթերորդ տեղը։

Այսպիսով, 2026 թվականին Հայաստանը պահպանել է մեդալների քանակը, բարելավել դրանց որակը և թիմային հաշվարկում բարձրացել մեկ հորիզոնականով։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնություն 2026․ բոլոր արդյունքները

Մինչև 55 կգ

  1. Կոբա Կարումիձե (Վրաստան) — ոսկե մեդալ։

  2. Վիշվաջիտ Մուր (Հնդկաստան) — արծաթե մեդալ։

  3. Արսեն Ժումա (Ղազախստան) — բրոնզե մեդալ, Մալիկ Գիգիև (Ռուսաստան) — բրոնզե մեդալ։

Հայաստան՝ Մանվել Խաչատրյան — 12-րդ տեղ։

Մինչև 60 կգ

  1. Այբեկ Այթբեկով (Ղազախստան) — ոսկե մեդալ։

  2. Էլմիր Ալիև (Ադրբեջան) — արծաթե մեդալ։

  3. Կուբանիչ Արինով (Ղրղզստան) — բրոնզե մեդալ, Սեյմա Տոկուհարա (Ճապոնիա) — բրոնզե մեդալ։

Հայաստանն այս քաշային կարգում ներկայացուցիչ չի ունեցել։

Մինչև 63 կգ

  1. Էրֆան Ժարկանի (Իրան) — ոսկե մեդալ։

  2. Մամատո Նակամուրա (Ճապոնիա) — արծաթե մեդալ։

  3. Իգոր Պունչենկո (Ռուսաստան) — բրոնզե մեդալ, Սերվեթ Անգի (Թուրքիա) — բրոնզե մեդալ։

Հայաստան՝ Յուրի Կարապետյան — 9-րդ տեղ։

Մինչև 67 կգ

  1. Էրզու Զակրիև (Ռուսաստան) — ոսկե մեդալ։

  2. Ազատ Սարիյար (Թուրքիա) — արծաթե մեդալ։

  3. Մոհամմադ Քամալի (Իրան) — բրոնզե մեդալ, Տակակու Սուզուկի (Ճապոնիա) — բրոնզե մեդալ։

Հայաստան՝ Յուրա Օվեյան — 5-րդ տեղ։

Մինչև 72 կգ

  1. Յուսուֆ Աշրապով (Ղազախստան) — ոսկե մեդալ։

  2. Գասպար Տերտերյան (Հայաստան) — արծաթե մեդալ։

  3. Իբրահիմ Օզդեմիր (Թուրքիա) — բրոնզե մեդալ, Նիլսոն Սինիստերա Անգուլո (Կոլումբիա) — բրոնզե մեդալ։

Մինչև 77 կգ

  1. Մուստաֆա Ալամելդին (Եգիպտոս) — ոսկե մեդալ։

  2. Լևենտե Լևաի (Հունգարիա) — արծաթե մեդալ։

  3. Ռուսլան Նուրուլլաև (Ադրբեջան) — բրոնզե մեդալ։

  4. Անրի Պուտկարաձե (Վրաստան) — բրոնզե մեդալ։

Հայաստան՝ Սամվել Տերտերյան — 5-րդ տեղ։

Մինչև 82 կգ

  1. Աբոլֆազլ Մոհամմադի (Իրան) — ոսկե մեդալ։

  2. Մարտիկ Պետրոսյան (Հայաստան) — արծաթե մեդալ։

  3. Տոռնիկե Միքելաձե (Վրաստան) — բրոնզե մեդալ, Էրլան Մարս Ուուլու (Ղրղզստան) — բրոնզե մեդալ։

Մինչև 87 կգ

  1. Յասին Յազդի (Իրան) — ոսկե մեդալ։

  2. Թեմիրլան Տուրդակին (Ղազախստան) — արծաթե մեդալ։

  3. Մարտին Լյոսակ (Նորվեգիա) — բրոնզե մեդալ, Ալպերեն Բերբեր (Թուրքիա) — բրոնզե մեդալ։

Հայաստան՝ Վիգեն Նազարյան — 11-րդ տեղ։

Մինչև 97 կգ

  1. Աբուբաքար Խասլախանով (Բելառուս) — ոսկե մեդալ։

  2. Եգոր Յակուշենկո (Ուկրաինա) — արծաթե մեդալ։

  3. Մոհամմադ Սեյդի Ավենդի (Իրան) — բրոնզե մեդալ, Դարիուս Կիֆեր (Գերմանիա) — բրոնզե մեդալ։

Հայաստան՝ Ռուբեն Գևորգյան — 17-րդ տեղ։

Մինչև 130 կգ

  1. Վենհաո Ցզյան (Չինաստան) — ոսկե մեդալ։

  2. Ալի Իլյասով (Ռուսաստան) — արծաթե մեդալ։

  3. Կևին Ուսպենսկի (Էստոնիա) — բրոնզե մեդալ, Ժոխար Ուզարով (Ղազախստան) — բրոնզե մեդալ։

Հայաստան՝ Արամայիս Հարությունյան — 5-րդ տեղ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնություն 2026․ թիմային հաշվարկ

  1. Իրան — 119 միավոր։

  2. Ղազախստան — 114 միավոր։

  3. Ռուսաստան — 105 միավոր։

  4. Վրաստան — 97 միավոր։

  5. Ադրբեջան — 77 միավոր։

  6. Հայաստան — 74 միավոր։

Командный рейтинг ЧМ-U23 по греко-римской борьбе

Հայաստանի բոլոր ներկայացուցիչների արդյունքները՝

  • Գասպար Տերտերյան (72 կգ) — 2-րդ տեղ, արծաթե մեդալ։

  • Մարտիկ Պետրոսյան (82 կգ) — 2-րդ տեղ, արծաթե մեդալ։

  • Յուրա Օվեյան (67 կգ) — 5-րդ տեղ։

  • Սամվել Տերտերյան (77 կգ) — 5-րդ տեղ։

  • Արամայիս Հարությունյան (130 կգ) — 5-րդ տեղ։

  • Յուրի Կարապետյան (63 կգ) — 9-րդ տեղ։

  • Վիգեն Նազարյան (87 կգ) — 11-րդ տեղ։

  • Մանվել Խաչատրյան (55 կգ) — 12-րդ տեղ։

  • Ռուբեն Գևորգյան (97 կգ) — 17-րդ տեղ։

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի հավաքականը քայլ առաջ է կատարել։ Թիմը ընդհանուր հաշվարկում յոթերորդ տեղից բարձրացել է վեցերորդ հորիզոնական, իսկ նվաճած երկու մեդալներն էլ արծաթե են։

Միևնույն ժամանակ, բրոնզե մեդալների համար գոտեմարտերում կրած երեք պարտությունները թույլ չեն տվել Հայաստանի հավաքականին ավելի բարձր արդյունքի հասնել։ Այնուամենայնիվ, Լաս Վեգասում գրանցված արդյունքները հաստատել են, որ Հայաստանը շարունակում է մրցունակ մնալ երիտասարդական մակարդակում և ունի ըմբիշներ, որոնք կարող են պայքարել միջազգային խոշորագույն մրցաշարերի մեդալների համար։


Telegram Sportaran

Լրացուցիչ նորություններ

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։