SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Երևանի «Արարատը» լքել է ութ ֆուտբոլիստ


Երևանի «Արարատը» լքել է ութ ֆուտբոլիստ
Ֆուտբոլ

Երևանի «Արարատը» հայտարարել է միանգամից ութ ֆուտբոլիստների հեռանալու մասին՝ պայմանագրերի ժամկետների ավարտից հետո։

Թիմը լքել են Կալիֆալա Դումբիան, Քլինթոն Դոմբիլան, Գոռ Լուլուկյանը, Աֆելելե Մոդոլուանան, Աբդուլ Ջիրեն, Յայա Սոգոդոգոն, Հադսոմ Ալեքսանդրը և Այոմիդե Էնիալաֆիան։

Ավելի վաղ «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել էր նաև պորտուգալացի մասնագետ Ռիկարդո Դիոնիսիոն։

Նախորդ մրցաշրջանում երևանյան թիմը Հայաստանի առաջնությունում զբաղեցրել էր 9-րդ տեղը։ Չնայած հեռացած ֆուտբոլիստների մեծ թվին՝ «Արարատի» կազմը դեռ բավականին մեծ է. այս պահին թիմում դեռ հաշվառված է 20 ֆուտբոլիստ։

Միևնույն ժամանակ սպասվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը կհամալրի կազմը նոր ֆուտբոլիստներով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։