SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը մեդալներ են նվաճել Poland Open 2026-ում


Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը մեդալներ են նվաճել Poland Open 2026-ում
Ըմբշամարտ

Ազատ ոճի ըմբիշներ Արման Անդրեասյանն ու Վազգեն Թևանյանը մեդալներ են նվաճել Poland Open 2026 միջազգային մրցաշարում։

Երկու հայ ըմբիշներն էլ հանդես են եկել մինչև 70 կգ քաշային կարգում։ Անդրեասյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Թևանյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Այս քաշային կարգում հաղթող է դարձել ամերիկացի Զեյն Ռեթերֆորդը։

Մրցաշարի ընթացքում Անդրեասյանն ու Թևանյանը գոտեմարտել են միմյանց դեմ։ Համառ պայքարում Անդրեասյանը հաղթել է 3:2 հաշվով։

Այնուհետև Անդրեասյանը հաղթանակներ է տարել Կանադայի և Ուկրաինայի ներկայացուցիչների նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ 1:4 հաշվով զիջել է Ռեթերֆորդին։

Թևանյանն Անդրեասյանին պարտվելուց հետո այլևս չի զիջել։ Հայ ըմբիշը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Նարեկ Պողոսյանին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Վրաստանի և Ուկրաինայի ևս մեկ ներկայացուցչի՝ մրցաշարն ավարտելով բրոնզե մեդալով։

Մինչև 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է նաև Մանվել Խնձրցյանը։ Նա զբաղեցրել է 12-րդ տեղը՝ երկու գոտեմարտերում պարտվելով ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։