SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վալերիո Աբոյանը հաղթել է ATP Challenger-ի Պլովդիվի մրցաշարի զուգախաղում


Վալերիո Աբոյանը հաղթել է ATP Challenger-ի Պլովդիվի մրցաշարի զուգախաղում
Թենիս

Արգենտինան ներկայացնող հայազգի թենիսիստ Վալերիո Աբոյանը դարձել է Պլովդիվում անցկացված ATP Challenger մրցաշարի զուգախաղի հաղթողը։

Եզրափակչում Աբոյանն ու իր հայրենակից Խուան Լա Սերնան կամային հաղթանակ են տարել բուլղարացի Ադրիանո Գենովի և ուկրաինացի Ալեքսանդր Օվչարենկոյի նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 4:6, 7:5, 10:8 հաշվով՝ հօգուտ արգենտինական զույգի։

24-ամյա թենիսիստը հաջող է հանդես եկել նաև մենախաղում։ Աբոյանը տարել է երեք անընդմեջ հաղթանակ և հասել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է բուլղարացի Յանակի Միլևին՝ 4:6, 7:5, 2:6 հաշվով։

Պլովդիվում ունեցած հաջող ելույթի շնորհիվ ATP-ի վարկանիշային աղյուսակի 431-րդ համար Աբոյանը համալրել է իր զուգախաղի տիտղոսների հավաքածուն և ևս մեկ անգամ հաստատել իր լավ մարզավիճակը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։