SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Երևանում կանցկացվի Անդրանիկ Հարոյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը


Երևանում կանցկացվի Անդրանիկ Հարոյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը
Ըմբշամարտ

Օգոստոսի 25–26-ը Երևանում կանցկացվի Անդրանիկ Հարոյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը։

Մրցումները տեղի կունենան «Դինամո» մարզահամալիրում և կմասնակցեն շուրջ 130 ըմբիշներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Մոլդովայից, Ղազախստանից և Ուկրաինայից։

Մրցումային առաջին օրը կմեկնարկի օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ին։ Մրցաշարի երկրորդ օրը կսկսվի օգոստոսի 26-ին՝ ժամը 11:00-ին, իսկ ժամը 14:00-ից տեղի կունենան բացման հանդիսավոր արարողությունն ու եզրափակիչ գոտեմարտերը։

Հայ ըմբիշների համար մրցաշարը կդառնա Մ23 աշխարհի առաջնության ընտրական կարևորագույն փուլերից մեկը։ Առաջնությունը կանցկացվի Լաս Վեգասում հոկտեմբերի 12-ից 18-ը։

Բացի այդ, առանձին քաշային կարգերում գորգ դուրս կգան նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի ներկայացուցիչները։

Անդրանիկ Արոյանի անվան միջազգային մրցաշարը մարզիկներին հնարավորություն կտա ստուգելու իրենց ուժերը մրցակցային պայքարում և կդառնա առաջիկա միջազգային մրցաշարերին նախապատրաստվելու կարևոր փուլ։

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈԼՈՐ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԸ


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։