«Ուրարտուն» և «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղացին Հայաստանի առաջնության 5-րդ տուրում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ուրարտուն» և «Ալաշկերտը» չպարզեցին հաղթողին Հայաստանի առաջնության 5-րդ տուրի մեկնարկային խաղում։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Դաշտի տերերը հաշիվը բացեցին 13-րդ րոպեին։ Բրունո Միշելի փոխանցումից հետո աչքի ընկավ Միգել Ռաջանին։
«Ալաշկերտին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը երկրորդ խաղակեսում։ 81-րդ րոպեին Կարեն Նալբանդյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մոմո Տուրեն։
Ռաջանիի համար այս գոլը երրորդն էր Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ Տուրեն, իր հերթին, խփեց մրցաշրջանում իր առաջին գոլը։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Ուրարտուն» ունի 8 միավոր և գտնվում է չորրորդ տեղում։