SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ուգոչուկվու Իվուն կհասցնի վերականգնվել Հայաստանի հավաքականի հանդիպումներին


Ուգոչուկվու Իվուն կհասցնի վերականգնվել Հայաստանի հավաքականի հանդիպումներին
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կվերականգնվի վնասվածքից և պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքին։

Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան մամուլի ասուլիսում հայտնել է, որ ֆուտբոլիստը դեռևս չի մարզվում ընդհանուր խմբի հետ, սակայն պատրաստ կլինի Ռուսաստանի առաջնության հաջորդ տուրի՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը։ Այնուհետև «Ռուբինը» սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի գավաթի շրջանակում կմրցի «Ռոդինայի» հետ, որից հետո Իվուն կմիանա Հայաստանի ազգային հավաքականին։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է «Ռուբինի» կազմում 4 հանդիպման, սակայն վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին երկու խաղերը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին Ազգերի լիգայի նոր խաղարկությունը կսկսի Լատվիայի դեմ տնային հանդիպմամբ։

Միևնույն ժամանակ Հայաստանի հավաքականը շարունակում է կադրային լուրջ խնդիրներ ունենալ։ Իվուից բացի, վնասվածքների պատճառով շարքից դուրս են հարձակվողներ Գրանտ-Լեոն Ռանոսը և Ֆինն Գերագուսյանը, պաշտպաններ Կամո Հովհաննիսյանը և Ստյոպա Մկրտչյանը, ինչպես նաև հարձակվող Արթուր Միրանյանը։ Բացի այդ, Նարեկ Գրիգորյանը և Էդգար Սևիկյանը դեռևս բավարար խաղաժամանակ չեն ստանում իրենց ակումբներում, ինչը նույնպես մտահոգիչ է Ազգերի լիգայի մեկնարկից առաջ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։