SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տուլիպան՝ Եվրոպայի լիգայի վիճակահանության մասին. «Մենք սխալվելու իրավունք չենք ունենա»


Տուլիպան՝ Եվրոպայի լիգայի վիճակահանության մասին. «Մենք սխալվելու իրավունք չենք ունենա»
Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի հիմնական փուլի վիճակահանության արդյունքները և խոսել թիմի՝ ընթացիկ մրցաշրջանի առաջնահերթությունների մասին։

«Այս պահին իմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի առաջնության վրա։ Այնուամենայնիվ, մեզ սպասում են հանդիպումներ ծանոթ թիմերի հետ. «Սպարտայի» դեմ խաղացել ենք անցյալ տարի, իսկ այս տարի հանդիպել ենք «Ցելյեին»։ Կան նաև անվանի եվրոպական ակումբներ, որոնց նկատմամբ մենք մեծ հարգանք ունենք։

Յուրաքանչյուր հանդիպում առանձին պատմություն է լինելու, և յուրաքանչյուր մրցակցի դեմ պետք է շատ մանրակրկիտ պատրաստվել։ Եվրոպայի լիգայում մենք սխալվելու իրավունք չենք ունենա։ Նաև շատ եմ ցանկանում, որ այդ հանդիպումներին մոտենանք օպտիմալ ֆիզիկական վիճակում և առանց կադրային կորուստների։

Բայց հավելեմ, որ այս պահին մրցաշրջանում մեր գլխավոր նպատակը կրկին Հայաստանի չեմպիոն դառնալն է», — ասել է Տուլիպան «Փյունիկի» դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Եվրոպայի լիգայի հիմնական փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի «Միլանի», ԱԶ-ի, «Զալցբուրգի», «Յագելոնիայի», ՆԵԿ-ի, «Ցելյեի», «Սպարտայի» և «Տորենսեի» հետ։

Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» հաղթահարեց ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» արգելքը և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի լիգայի հիմնական փուլ։


Հայտնի է «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպայի լիգայի ամբողջական խաղացանկը


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։