«Տեներիֆեն» անսպասելիորեն խզել է պայմանագիրը Պեդրոյի հետ․ Ռանոսի համար նոր մրցակիցներ են հայտնվել
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Տեներիֆեում» անսովոր պատմություն է տեղի ունեցել՝ կապված կղզու սանի՝ իսպանացի հայտնի վինգեր Պեդրո Ռոդրիգեսի հնարավոր վերադարձի հետ։
38-ամյա ֆուտբոլիստը, որը հայտնի է «Բարսելոնայում», «Չելսիում», «Ռոմայում» և «Լացիոյում» իր ելույթներով, ծնվել է Տեներիֆեում և ցանկանում էր կարիերան ավարտել հարազատ ակումբում։ Կողմերն արդեն պայմանագիր էին ստորագրել, իսկ «Տեներիֆեն» պաշտոնապես հայտարարել էր ֆուտբոլիստի տեղափոխության մասին։
Սակայն կարճ ժամանակ անց իրավիճակը կտրուկ փոխվեց։ Պեդրոյի հետ անձնական զրույցից հետո ակումբի մարզական տնօրենը որոշում ընդունեց խզել համաձայնագիրը։
«Տեներիֆեի» ներկայացուցիչը բավական կոշտ է մեկնաբանել իրավիճակը։
««Տեներիֆեում» կխաղա նա, ով ցանկանում է այստեղ խաղալ։ Հունվարին կարող է հեռանալ նա, ով 100 տոկոսով չի նվիրվել»։
Այնուամենայնիվ, ակումբը հարձակման գիծն առանց համալրման չի թողել։ «Տեներիֆեն» պայմանագիր է կնքել 33-ամյա աջ վինգեր Խերարդ Վալենտինի, ինչպես նաև 26-ամյա հարձակվող Կրիստիան Գոմիսի հետ, որը նախկինում հանդես է եկել «Շալկեում»։
Այսպիսով, թիմի հարձակման գծում մրցակցությունը զգալիորեն կուժեղանա։
Հիշեցնենք, որ այս ամռանը «Տեներիֆեի» ֆուտբոլիստ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Այժմ հայ ֆորվարդը ստիպված կլինի պայքարել մեկնարկային կազմում տեղի համար հարձակման գծի նոր թիմակիցների հետ։