SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոներների սահմանափակման գործողությունը


Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոներների սահմանափակման գործողությունը
Ֆուտբոլ

Երևանի քաղաքացիական դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնակարգի այն դրույթների գործողությունը, որոնք սահմանափակում են ակումբների հայտացուցակներում օտարերկրյա ֆուտբոլիստների քանակը։

Որոշումն ընդունվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ և «Նոա» ՖԱ-ի զարգացման տնօրեն Աննա Օհանյանի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ ներկայացրած հայցի շրջանակում ընթացող դատական վարույթի ընթացքում։

Այսպիսով, այս պահին Հայաստանի առաջնության ակումբները կարող են գրանցել օտարերկրյա ֆուտբոլիստների՝ առանց նոր կանոնակարգով սահմանված քանակական սահմանափակման։

Խոսքը սահմանափակման մասին է, ըստ որի՝ ակումբներին թույլատրվում էր մրցաշրջանային հայտացուցակում ընդգրկել առավելագույնը 15 օտարերկրյա ֆուտբոլիստ՝ հաշվի առնելով առաջին և երկրորդ թիմերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աննա Օհանյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՖՖ Գործադիր կոմիտեի 2026 թվականի հունիսի 27-ի՝ «2026/27 մրցաշրջանի ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» որոշումը։

Հայցի հիմք են հանդիսացել կանոնակարգի ընդունման ընթացքում ենթադրաբար թույլ տրված խախտումները։

Կարևոր է նշել, որ առայժմ խոսքը միայն հայցի ապահովման միջոցի մասին է. դատարանը կասեցրել է կանոնակարգի համապատասխան դրույթների գործողությունը գործի քննության ընթացքում։ Աննա Օհանյանի հայցով վերջնական որոշում դեռ չի կայացվել։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։