Ստյոպա Մկրտչյանը վստահորեն ամրապնդվել է «Օսիյեկ»-ի հիմնական կազմում

Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը շարունակում է կայուն հանդես գալ խորվաթական «Օսիյեկ»-ի կազմում։ Ապրիլի 27-ին կայացած Խորվաթիայի առաջնության 31-րդ տուրի խաղում Մկրտչյանը կրկին հայտնվեց մեկնարկային կազմում և օգնեց իր թիմին 2:0 հաշվով հաղթել Սպլիտի «Հայդուկ»-ին, որի կազմում հանդես է գալիս Իվան Ռակիտիչը։
Սա արդեն չորրորդ անընդմեջ խաղն էր, որտեղ Ստյոպան սկսեց հանդիպումը հիմնական կազմում և մնաց խաղադաշտում մինչև վերջին սուլիչը։
«Հայդուկ»-ի դեմ խաղում Մկրտչյանը ցույց տվեց պաշտպանական վստահություն՝ կատարելով 9 գնդակի հեռացում, 1 հաջող ճխտում, ինչպես նաև 3 հաջող երկար փոխանցում 3 փորձից և կատարելով ընդամենը 2 սխալ փոխանցում։ SofaScore պորտալը նրան 7,1 գնահատական տվեց։
Խորվաթիայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր։ «Օսիյեկ»-ը արդեն ապահովել է իր տեղը մրցաշարային աղյուսակի միջին հատվածում և վաղաժամ կորցրել է եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունը։