SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դարձավ Tennis Europe-ի պաշտոնական գործընկեր


Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դարձավ Tennis Europe-ի պաշտոնական գործընկեր
Թենիս

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դարձավ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի՝ Tennis Europe-ի պաշտոնական գործընկեր։ Համապատասխան համագործակցության համաձայնագիր է ստորագրվել եվրոպական կառույցի և մարզահամալիրի ղեկավարության միջև։

Փաստաթուղթը ստորագրել են Tennis Europe-ի նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենը և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը։

Պեդերսենը բարձր է գնահատել Ծաղկաձորում ստեղծված պայմանները՝ ընդգծելով, որ մարզահամալիրը լիովին համապատասխանում է միջազգային միջոցառումներ անցկացնելու պահանջներին։

«Մեզ համար մեծ պատիվ է համագործակցության համաձայնագիր ստորագրել այս մարզահամալիրի հետ։ Այստեղ ստեղծված են իդեալական պայմաններ, իսկ կորտերը համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Մարզահամալիրն ունի հարուստ պատմություն․ այստեղ մարզվել և մինչ օրս մարզվում են աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ։ Մենք շատ ուրախ ենք այս համագործակցության համար։ Այսուհետ մարզահամալիրը Tennis Europe-ի պաշտոնական գործընկերն է։ Առաջիկայում այստեղ կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ և մի շարք միջազգային մրցաշարեր։ Վստահ եմ, որ միջին լեռնային պայմաններում մարզվելը կնպաստի եվրոպացի պատանի թենիսիստների առաջընթացին», — նշել է Tennis Europe-ի նախագահը։

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի տնօրեն Դավիթ Չիբուխչյանը նույնպես կարևորել է նոր գործընկերությունը։ Նրա խոսքով՝ Tennis Europe-ի հետ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանում թենիսի զարգացման և եվրոպական հավաքականներ ներգրավելու համար։

Tennis Europe в Армении

«Այսօր թենիսի զարգացման հետ կապված ևս մեկ կարևոր միջոցառում իրականացվեց։ Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի հետ, և այսուհետ մեր մարզահամալիրը համարվում է Tennis Europe-ի պաշտոնական գործընկեր։ Մեր գործընկերների շարքը համալրվեց ևս մեկով։ Մշտապես գործընկերներ ենք ունեցել ԱՊՀ երկրների տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ, իսկ այս համագործակցությունը նոր ճանապարհներ կբացի արդեն եվրոպական երկրների թենիսի հավաքականների համար», — ասել է Չիբուխչյանը։

Tennis Europe-ի հետ համագործակցությունը կարող է կարևոր քայլ դառնալ Ծաղկաձորի դիրքերը որպես միջազգային մարզական կենտրոն ամրապնդելու համար։ Հեռանկարում մարզահամալիրը կարող է ընդունել ուսումնամարզական հավաքներ, պատանեկան ծրագրեր և միջազգային մրցաշարեր Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի հովանու ներքո։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։