Էդուարդ Սպերցյանը պորտուգալերեն երգել է «Ալ-Ահլիի» նորեկների ավանդական արարողության ժամանակ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» նորեկների ընդունելության ավանդական արարողությանը։
Թիմային ընթրիքի ժամանակ ֆուտբոլիստը կանգնել է աթոռին և պորտուգալերեն կատարել հայտնի «Nossa, nossa» կրկներգով երգը։ Թիմակիցները ծափահարություններով աջակցել են նորեկին։
Դատելով ուսումնամարզական հավաքի կադրերից՝ Հայաստանի հավաքականի ավագը արագ հարմարվել է նոր թիմին և ընդհանուր լեզու գտել «Ալ-Ահլիի» բրազիլացի լեգեոներների հետ։ Սաուդյան ակումբում գտնվելու առաջին օրերից Սպերցյանը հաճախ ժամանակ է անցկացնում Գալենոյի, Մատեուս Գոնսալվեշի և Ռիկարդո Մատիասի հետ։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանն այս ամռանը «Կրասնոդարից» տեղափոխվել է «Ալ-Ահլի»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 22 միլիոն եվրո։
Հայ կիսապաշտպանն արդեն հասցրել է աչքի ընկնել նոր թիմի կազմում՝ գոլ խփելով իր առաջին ընկերական խաղում։