SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանն անցել է բուժզննումը և պայմանագիր ստորագրել «Ալ-Ահլիի» հետ․ մնացել է պաշտոնական հայտարարությունը


Սպերցյանն անցել է բուժզննումը և պայմանագիր ստորագրել «Ալ-Ահլիի» հետ․ մնացել է պաշտոնական հայտարարությունը
Ֆուտբոլ

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ է սաուդյան «Ալ-Ահլի» պաշտոնական տեղափոխությանը։

Սաուդցի լրագրող Սամի Ալ-Քադիի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը հաջողությամբ ավարտել է բուժզննումը և արդեն պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ։ Այժմ կողմերին մնում է սպասել միայն տրանսֆերի պաշտոնական հայտարարությանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Ահլին» համաձայնեցրել է Սպերցյանի տեղափոխությունը «Կրասնոդարի» հետ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 25 միլիոն դոլար, իսկ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Սպերցյանը «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկն է։ Վերջին մրցաշրջաններում նա ռուսական ակումբի առանցքային ֆուտբոլիստներից էր և պարբերաբար հայտնվում էր արտասահմանյան ակումբների ուշադրության կենտրոնում։

Եթե տեղափոխությունը պաշտոնապես հաստատվի, «Ալ-Ահլի» տրանսֆերը կդառնա հայկական ֆուտբոլի պատմության ամենահնչեղ գործարքներից մեկը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։