SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանը գոլ ու գոլային փոխանցում է գրանցել՝ «Ալ-Ահլիին» դուրս բերելով Թագավորի գավաթի 1/8 եզրափակիչ


Սպերցյանը գոլ ու գոլային փոխանցում է գրանցել՝ «Ալ-Ահլիին» դուրս բերելով Թագավորի գավաթի 1/8 եզրափակիչ
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը շարունակում է արդյունավետ ելույթները «Ալ-Ահլիի» կազմում։ Թագավորի գավաթի 1/16 եզրափակիչում «Ալ-Անվարի» դեմ խաղում հայ կիսապաշտպանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ՝ մասնակցելով իր թիմի երկու գոլերին։

«Ալ-Ահլին» հաղթեց 2:1 հաշվով։ Սպերցյանը հանդիպման 61-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 89-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Գալենոյին, որը խփեց հաղթական գոլը։

Դրանից մեկ րոպե առաջ Էդուարդը ևս մեկ անգամ կարող էր գրավել մրցակցի դարպասը, սակայն նրա հարվածը դիպուկ չստացվեց։ Հանդիպման ընթացքում հայ ֆուտբոլիստը նաև մի քանի անգամ հարվածեց դարպասաձողին կամ հորիզոնական ձողին։

Սպերցյանի համար սա երկրորդ անընդմեջ արդյունավետ հանդիպումն էր։ Ավելի վաղ նա Սաուդյան Արաբիայի առաջնության առաջին տուրում խփել էր «Ալ-Ահլիի» միակ և հաղթական գոլը։

Այսպիսով, «Ալ-Ահլիի» կազմում անցկացրած առաջին երկու պաշտոնական հանդիպումներից հետո Էդուարդ Սպերցյանի հաշվին կա 2 գոլ և 1 գոլային փոխանցում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։