«Շիրակը» Տբիլիսիում առաջին հաղթանակը տարավ հավաքների ընթացքում
Ուսումնամարզական հավաքի շրջանակներում Գյումրու «Շիրակը» իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Թբիլիսիում՝ մրցելով տեղի «Գագրայի» հետ և հաղթելով 4:2 (2:1) հաշվով։ «Շիրակից» դուբլ ձևակերպեց Ռաֆիկ Միսակյանը, մեկական գոլ խփեցին Ռոբերտ Դարբինյանը և Լյովա Մրյանը։
«Շիրակի» կազմը առաջին կեսում՝ Դարկո Վուկաշինովիչ, Ռոբերտ Դարբինյան, Համլետ Մնացականյան, Հրայր Մկոյան, Ալեքսա Վիդիչ, Սերյոժա Ուռուշանյան, Լևոն Դարբինյան, Մաջիկո Տրաորե, Ռաֆիկ Միսակյան, Սեդրիկ Դո, Դոնալդ Կոդիա։
Երկրորդ կեսում խաղաժամանակ ստացան մարզչական շտաբի տրամադրության տակ եղած բոլոր խաղացողները, բացի Յուրի Վարդանյանից և Հովհաննես Փահլևանյանից։ Հանդիպումը բաց թողեցին Մորի Կոնեն, Ռազմիկ Հակոբյանը և Ռուդիկ Մկրտչյանը։ Տիգրան Սումբուլյանը փաստաթղթային խնդիրների պատճառով չի մեկնել թիմի հետ հավաքի։
Այս հանդիպումը պատրաստական փուլի հինգերորդ ստուգողական հանդիպումն էր։ Հաջորդ հանդիպումը Գյումրու «Շիրակը» կանցկացնի փետրվարի 16-ին՝ մրցելով Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0