ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի ցանցը․ հայտնի է 1/16 եզրափակչի ժամանակացույցը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի են դարձել 1/16 եզրափակչի բոլոր զույգերը։ Փլեյ-օֆֆ է դուրս եկել 32 հավաքական, որոնք կշարունակեն պայքարը մրցաշարի գլխավոր գավաթի համար։
Երրորդ տեղ գրաված թիմերից հաջորդ փուլ չեն անցել Հարավային Կորեան, Ուրուգվայը, Իրանը և Շոտլանդիան։ Ուրուգվայի և Իրանի համար սա հատկապես ցավոտ ավարտ էր խմբային փուլում․ երկու հավաքականներն էլ մինչև վերջին խաղերը պահպանում էին շանսերը, սակայն չկարողացան հայտնվել լավագույն երրորդ տեղերի վարկանիշում։
Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 28-ին․ Հարավային Աֆրիկան կմրցի Կանադայի հետ Ինգլվուդի SoFi Stadium-ում։
1/16 եզրափակչի ամենահետաքրքիր զույգերից է Բրազիլիա — Ճապոնիա հանդիպումը։ Մեծ ուշադրություն են գրավում նաև Ֆրանսիա — Շվեդիա, Պորտուգալիա — Խորվաթիա, Արգենտինա — Կաբո Վերդե և Բելգիա — Սենեգալ խաղերը։
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի ժամանակացույցը
Ժամերը նշված են Երևանի ժամանակով։
Հունիսի 28
23:00 — Հարավային Աֆրիկա — Կանադա
Մարզադաշտ՝ SoFi Stadium, Ինգլվուդ
Հունիսի 29
21:00 — Բրազիլիա — Ճապոնիա
Մարզադաշտ՝ NRG Stadium, Հյուսթոն
Հունիսի 30
00:30 — Գերմանիա — Պարագվայ
Մարզադաշտ՝ Gillette Stadium, Ֆոքսբորո
05:00 — Նիդերլանդներ — Մարոկկո
Մարզադաշտ՝ Estadio BBVA, Գուադալուպե
21:00 — Կոտ դ’Իվուար — Նորվեգիա
Մարզադաշտ՝ AT&T Stadium, Արլինգթոն
Հուլիսի 1
01:00 — Ֆրանսիա — Շվեդիա
Մարզադաշտ՝ MetLife Stadium, Իստ Ռադերֆորդ
05:00 — Մեքսիկա — Էկվադոր
Մարզադաշտ՝ Estadio Azteca, Մեխիկո
20:00 — Անգլիա — ԴՌ Կոնգո
Մարզադաշտ՝ Mercedes-Benz Stadium, Ատլանտա
Հուլիսի 2
00:00 — Բելգիա — Սենեգալ
Մարզադաշտ՝ Lumen Field, Սիեթլ
04:00 — ԱՄՆ — Բոսնիա և Հերցեգովինա
Մարզադաշտ՝ Levi’s Stadium, Սանտա Կլարա
23:00 — Իսպանիա — Ավստրիա
Մարզադաշտ՝ SoFi Stadium, Ինգլվուդ
Հուլիսի 3
03:00 — Պորտուգալիա — Խորվաթիա
Մարզադաշտ՝ BMO Field, Տորոնտո
08:00 — Շվեյցարիա — Ալժիր
Մարզադաշտ՝ BC Place, Վանկուվեր
22:00 — Ավստրալիա — Եգիպտոս
Մարզադաշտ՝ AT&T Stadium, Արլինգթոն
Հուլիսի 4
02:00 — Արգենտինա — Կաբո Վերդե
Մարզադաշտ՝ Hard Rock Stadium, Մայամի
05:30 — Կոլումբիա — Գանա
Մարզադաշտ՝ Arrowhead Stadium, Կանզաս Սիթի
Այս հանդիպումների հաղթողները դուրս կգան աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։ Այստեղից մրցաշարը կշարունակվի օլիմպիական համակարգով․ յուրաքանչյուր պարտություն կնշանակի դուրս մնալ ԱԱ-2026-ից։