Հայաստանի բռնցքամարտի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Սոֆիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացրել է ազգային հավաքականների կազմերը առաջիկա մայրցամաքային առաջնության համար։
Տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկվել են տասը բռնցքամարտիկներ․
50 կգ — Ռուդոլֆ Գարբոյան,
55 կգ — Ժիրայր Սարգսյան,
60 կգ — Արթուր Բազեյան,
65 կգ — Արթուր Սահակյան,
70 կգ — Հարություն Հակոբկոխյան,
75 կգ — Մարատ Միքայելյան,
80 կգ — Արտուշ Հովհաննիսյան,
85 կգ — Ռաֆայել Հովհաննիսյան,
90 կգ — Նարեկ Մանասյան,
+90 կգ — Դավիթ Չալոյան։
Կանանց հավաքականի կազմում Հայաստանը կներկայացնեն երեք մարզուհիներ՝ Հեղինե Պետրոսյանը՝ 48 կգ քաշային կարգում, Լուսյա Ավետիսյանը՝ 54 կգ, իսկ Էլիդա Քոչարյանը՝ 66 կգ քաշային կարգում։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը Սոֆիայում կանցկացվի սեպտեմբերի 15-ից 26-ը։ Հայաստանի ներկայացուցիչները մեդալների համար կպայքարեն 13 քաշային կարգերում։