Հայաստանի հավաքականը վեց մեդալ նվաճեց սամբոյի երիտասարդական աշխարհի առաջնության երկրորդ օրը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 3-ին Սալոնիկում հայ սամբիստները նվաճեցին վեց բրոնզե մեդալ 2026 թվականի երիտասարդական աշխարհի առաջնությունում։
U20 տարիքային խմբի մարզական սամբոյի մրցումներում երրորդ տեղը զբաղեցրին Ալեքս Խաչատրյանը (58 կգ), Մհեր Օհանյանը (71 կգ) և Սեյրան Սարուխանյանը (88 կգ)։
Մարտական սամբոյում բրոնզե մեդալակիրներ դարձան նաև Գագիկ Գրիգորյանը (58 կգ), Միքայել Թումասյանը (64 կգ) և Վիգեն Ավագյանը (71 կգ)։
Մրցումային երկու օրերից հետո Հայաստանի հավաքականի ակտիվում կա արդեն ինը մեդալ՝ երկու արծաթե և յոթ բրոնզե։
Մրցաշարի եզրափակիչ օրը՝ հոկտեմբերի 4-ին, կանցկացվեն մինչև 16 տարեկան կադետների մրցումները։