Հայաստանի Մ20 հավաքականը Եվրաբասկետի խմբային փուլն ավարտեց Կիպրոսից կրած պարտությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի խմբային փուլի վերջին խաղում պարտվեց Կիպրոսի թիմին։
Հանդիպումն ավարտվեց 88։58 հաշվով՝ հօգուտ կիպրացի բասկետբոլիստների։
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Ջամել Բրյուսն էր, որը վաստակեց 15 միավոր։ Գրեգորի Ղազարյանը գրանցեց ինը, իսկ Էնդրյու Ֆեդերսփիլը՝ յոթ միավոր։ Ամասիա Դայանն ու Դանիել Սանամյանը վաստակեցին վեցական միավոր։
Հայաստանի հավաքականը խաղային 58 նետումներից իրացրեց 17-ը, այդ թվում՝ 23 հեռահար նետումներից միայն երեքը։ Բացի այդ, հայկական թիմը թույլ տվեց 22 կորուստ։
Խմբային փուլի արդյունքներով Հայաստանի հավաքականը C խմբում զբաղեցրեց վեցերորդ տեղը։ Այժմ թիմը Եվրաբասկետի Մ20 մրցաշարում կշարունակի պայքարը 17–21-րդ տեղերի համար նախատեսված փլեյ-օֆֆում։