SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոբասկետի եզրափակիչ


Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոբասկետի եզրափակիչ
Բասկետբոլ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս եկավ Երևանում անցկացվող Եվրոպայի 2026 թվականի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը 82։66 հաշվով հաղթեց Մոլդովայի ընտրանուն։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Էնթոնի Սարգսյանը։ Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը տպավորիչ դաբլ-դաբլ գրանցեց՝ վաստակելով 26 միավոր և կատարելով 26 անդրադարձ։ Նա նաև իր հաշվին գրանցեց մեկ արդյունավետ փոխանցում և մեկ խլում։

Դմիտրի Հայյանը վաստակեց 17 միավոր, իսկ Իթան Լեոնարդո Կազանջյանը՝ 15 միավոր և յոթ արդյունավետ փոխանցում։ Դաբլ-դաբլ ձևակերպեց նաև Միխայիլ Պետրովը՝ գրանցելով 11 միավոր և 15 անդրադարձ։ Նա նաև կատարեց հինգ արդյունավետ փոխանցում և չորս խլում։

Եզրափակիչում Հայաստանի հավաքականը կհանդիպի Կոսովո — Մալթա երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման հաղթողի հետ։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։