SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ15 հավաքականը հրապարակել է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարի հայտացուցակը․ 26 ֆուտբոլիստ՝ 8 ակումբից


Հայաստանի Մ15 հավաքականը հրապարակել է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարի հայտացուցակը․ 26 ֆուտբոլիստ՝ 8 ակումբից
Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի Մ15 հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին (UEFA Development Tournament), որը կանցկացվի Բուլղարիայում 2026 թվականի հոկտեմբերի 15-ից 20-ը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Առաքելյանը առաջիկա մրցաշարին մասնակցելու համար հրավիրել է 26 ֆուտբոլիստի, որոնք ներկայացնում են ութ ակումբ և ֆուտբոլային ակադեմիա։

Հայտացուցակում ընդգրկվել են հայկական թիմերում հանդես եկող 23 ֆուտբոլիստներ և երեք լեգեոներներ, որոնք խաղում են Իսպանիայում և ԱՄՆ-ում։

Հայաստանի Մ15 հավաքականի կազմը

Դարպասապահներ
Վահե Աջամողլյան - «Փյունիկ-12-1»
Հայկ Իսպիրյան - «Փյունիկ-12-1»
Գարիկ Մկրտումյան - «Փյունիկ-12-2»
Գառնիկ Ավագյան - «Ուրարտու-12-1»

Պաշտպաններ
Հայկ Հովհաննիսյան - «Ուրարտու-12-1»
Վահե Ստեփանյան - «Փյունիկ-12-1»
Ալեքս Գալստյան - «Ուրարտու-12-1»
Հենրիկ Քոչինյան - «Ակադեմիա-12-1»
Գագիկ Խաչատրյան - «Փյունիկ-12-1»
Նարեկ Աբրահամյան - «Նոա-12-1»
Գոռ Գրիգորյան - «Փյունիկ-12-1»
Հրաչյա Գալստյան - «Սարդարապատ-12»
Ալեքս Ալեքսանյան - «Փյունիկ-12-1»

Կիսապաշտպաններ
Սուրեն Միլիտոնյան - «Լաս Ռոզաս» (Իսպանիա)
Ռաֆայել Գեղամյան - «Փյունիկ-12-1»
Համլետ Վարդանյան - «Փյունիկ-12-1»
Դավիթ Մխիթարյան - «Ուրարտու-12-1»
Տիգրան Ավետիսյան - «Փյունիկ-12-1»
Հենրի Սուքիասյան - «Ակադեմիա-11-1»
Մարտին Սարգսյան - «Ուրարտու-12-1»
Սամվել Քիշմիրյան - «Ուրարտու-12-1»
Միքայել Կրբաշյան - «Փյունիկ-12-1»
Մայքլ Հայկ Ագդայան - «Լոս Անջելես Գելաքսի» (ԱՄՆ)

Հարձակվողներ
Տիգրան Հակոբյան - «Ակադեմիա-12-1»
Արեգ Բուդաղյան - «Փյունիկ-12-1»
Հայկ Սուքիասյան - Գոլդեն Սթեյթ (ԱՄՆ)

Հրավիրված ֆուտբոլիստների վիճակագրությունն ըստ ակումբների

Հավաքականում ամենամեծ ներկայացվածությունն ունի «Փյունիկը»՝ 12 ֆուտբոլիստ, ինչը կազմում է հայտացուցակի ավելի քան 46%-ը։

Երկրորդ տեղում «Ուրարտուն» է՝ վեց ֆուտբոլիստով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ավանի ակադեմիան՝ երեք խաղացողով։

«Նոան» և «Սարդարապատը» ներկայացված են մեկական ֆուտբոլիստով։

Հայաստանի Մ15 հավաքականի խաղացանկը

Բուլղարիայում կայանալիք մրցաշարում Հայաստանի հավաքականը կանցկացնի երեք հանդիպում։

  • Հոկտեմբերի 15 — Բուլղարիա – Հայաստան

  • Հոկտեմբերի 17 — Հայաստան – Կոսովո

  • Հոկտեմբերի 20 — Հայաստան – Մոլդովա


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։