SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականը ISFA աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում կխաղա Սերբիայի հետ


Հայաստանի հավաքականը ISFA աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում կխաղա Սերբիայի հետ
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականը դուրս է եկել Ուտրեխտում անցկացվող ISFA World Cup 2026 աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակչում Հայաստանի թիմը կմրցի Սերբիայի հավաքականի հետ։

Հայաստանը D խմբի խմբային փուլն ավարտել է չորրորդ տեղում՝ վեց խաղում վաստակելով 9 միավոր։ Թիմը տարել է երեք հաղթանակ և կրել երեք պարտություն։

Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով պարտվել է Ֆրանսիային, որից հետո երկու անընդմեջ հաղթանակ է տարել՝ Բելգիայի (3:0) և Հարավային Կորեայի (1:0) նկատմամբ։ Այնուհետև Հայաստանի թիմը 2:4 հաշվով պարտվել է Կոլումբիային, 1:0 հաշվով հաղթել Լեհաստանին և խմբային փուլն ավարտել Լատվիայից կրած 0:2 հաշվով պարտությամբ։

Հայաստանի հավաքականի արդյունքները D խմբում.

  • Ֆրանսիա — Հայաստան — 3:0
  • Բելգիա — Հայաստան — 0:3
  • Հայաստան — Հարավային Կորեա — 1:0
  • Հայաստան — Կոլումբիա — 2:4
  • Լեհաստան — Հայաստան — 0:1
  • Լատվիա — Հայաստան — 2:0

ISFA World Cup 2026

1/8 եզրափակչում Հայաստանի մրցակիցը կլինի Սերբիայի հավաքականը։ Սերբիան հաղթել է A խմբում՝ խմբային փուլն ավարտելով առանց պարտության՝ գրանցելով չորս հաղթանակ և երկու ոչ-ոքի։

Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 4-ին։ Փլեյ-օֆֆ փուլի բոլոր հանդիպումները, այդ թվում՝ եզրափակիչը, կանցկացվեն նույն օրը։

Հայաստանի հավաքականի մարզիչը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանն է։ Թիմում հանդես են գալիս նաև Կարեն Կազարյանը, Վիլսոն Մարգարյանը, Միկայել Աստացատուրյանը և Ալեքսանդր Եգանցյանը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։