SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հրապարակել է Մոլդովայի դեմ հավաքի և ընկերական հանդիպումների կազմը


Հայաստանի ֆուտզալի հավաքականը հրապարակել է Մոլդովայի դեմ հավաքի և ընկերական հանդիպումների կազմը
Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարել է սեպտեմբերյան ուսումնամարզական հավաքի մասնակիցների ցուցակը, որի շրջանակում թիմը նաև երկու ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի հավաքականի դեմ։

Հավաքական է հրավիրվել 18 ֆուտբոլիստ։ Սեպտեմբերի 7-ին թիմը ուսումնամարզական հավաք կսկսի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում, որը կտևի մինչև սեպտեմբերի 13-ը։ Այնուհետև Հայաստանի հավաքականը կմեկնի Քիշնև, որտեղ սեպտեմբերի 15-ին և 17-ին երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Մոլդովայի ազգային հավաքականի դեմ։

Հայաստանի հավաքականի կազմը

Դարպասապահներ

  • Ֆակունդո Հովհաննիսյան («Բուրելա», Իսպանիա)
  • Արթուր Մկրտչյան («Յունիսպորտ»)
  • Սուրեն Ղազարյան («Երևան»)

Դաշտային խաղացողներ

  • Մարտին Արամ Ռամիրո («Պրիմերա Խունտա», Արգենտինա)
  • Միգրան Դերմենջյան («Յունիսպորտ»)
  • Սարգիս Մարգարյան («Յունիսպորտ»)
  • Էրիկ Հակոբյան («Երևան»)
  • Արթուր Մելքոնյան («Յունիսպորտ»)
  • Աղասի Եղիազարյան («Երևան»)
  • Րաֆիկ Մելիքյան («Յունիսպորտ»)
  • Միքայել Գանդիլյան («Երևան»)
  • Գարեգին Մաշումյան («Յունիսպորտ»)
  • Նիկիտա Խրոմիխ (առանց ակումբի)
  • Պուտրուս Վասիլև («Յունիսպորտ»)
  • Ռոբերտ Մամիկոնյան («Երևան»)
  • Կարեն Մուրադյան («Երևան»)
  • Ալբերտ Գրիգորյան («Նեֆտյանիկ», Ռուսաստան)
  • Էրիկ Լազարյան («Երևան»)

Сборная Армении по футзалу

Այս անգամ հավաքականի հայտացուցակի գլխավոր նորությունը արգենտինահայ ֆուտզալիստներ Ֆակունդո Հովհաննիսյանի և Մարտին Արամ Ռամիրոյի առաջին հրավերն է։

21-ամյա Ֆակունդո Հովհաննիսյանը դարպասապահ է։ Այս ամռանը նա տեղափոխվել է իսպանական «Բուրելա», որը հանդես է գալիս Սեգունդայում։ Նախորդ մրցաշրջանում նա խաղացել է իտալական «Ռուսիում», որի կազմում դարձել է Serie B-ի հաղթող։ Մինչ Եվրոպա տեղափոխվելը Հովհաննիսյանը հանդես է եկել արգենտինական «Ատլանտայի» կազմում, որի սանը նույնպես հանդիսանում է։ Արգենտինայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ նա նվաճել է նաև Կոպա Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը։

Մարտին Արամ Ռամիրոյի մասին տեղեկությունները դեռևս սահմանափակ են։ Նա նույնպես 21 տարեկան է և հանդես է գալիս արգենտինական «Պրիմերա Խունտա» ակումբում, որը խաղում է երկրի Պրիմերա C՝ երրորդ դիվիզիոնում։ Առաջիկա հավաքը կարող է դառնալ նրա նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում։

Մոլդովայի դեմ սեպտեմբերյան հանդիպումները կարևոր փուլ են լինելու Հայաստանի հավաքականի՝ առաջիկա պաշտոնական մրցաշարերին նախապատրաստվելու ճանապարհին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։