Սարգիս Ադամյանը գոլ է խփել «Գրոյթեր Ֆյուրթի» դարպասը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Յան Ռեգենսբուրգը» 1:2 հաշվով պարտվեց «Գրոյթեր Ֆյուրթին» Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրի խաղում։ Հայ հարձակվող Սարգիս Ադամյանը խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը և դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը։
Այս գոլը Ադամյանի համար առաջինն էր պաշտոնական հանդիպումներում «Յան Ռեգենսբուրգ» վերադառնալուց հետո։
Ադամյանի խաղի վիճակագրությունը:
- Խաղադաշտում անցկացրած րոպեներ՝ 90+
- Գոլեր՝ 1
- Հարվածներ՝ 4 (1 դարպասին)
- Հաջող դրիբլինգ՝ 2/4
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 21 (70%)
- Բացահայտող փոխանցումներ՝ 1
- Հաղթած մենապայքարներ՝ 4/14
- Վաստակած խախտումներ՝ 1
- Խլումներ՝ 1
- SofaScore գնահատական՝ 7.0
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0