SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Սարդարապատը» կրեց մրցաշրջանի առաջին պարտությունը


«Սարդարապատը» կրեց մրցաշրջանի առաջին պարտությունը
Ֆուտբոլ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Շիրակը» 2:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Սարդարապատին»։

Հանդիպման գոլերը խփեցին Ռաֆիկ Միսակյանը և Մեսամբա Բամբան։ Միսակյանի համար սա մրցաշրջանի երկրորդ գոլն էր, իսկ Բամբան շարունակում է իր արդյունավետ ելույթները՝ առաջնության երրորդ խաղում անընդմեջ դառնալով գոլի հեղինակ։ Նրա հաշվին արդեն 3 գոլ կա 3 խաղում։

«Սարդարապատի» համար սա դարձավ մրցաշրջանի առաջին պարտությունը։

Վեց տուրից հետո երկու թիմերն էլ ունեն 10 միավոր։ «Շիրակը» բարձրացել է 5-րդ տեղ, իսկ մեկ խաղ պակաս անցկացրած «Սարդարապատը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։