SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Սարդարապատը» հաղթեց «Սյունիքին» և շարունակեց անպարտելի շարքը Պրեմիեր լիգայում


«Սարդարապատը» հաղթեց «Սյունիքին» և շարունակեց անպարտելի շարքը Պրեմիեր լիգայում
Ֆուտբոլ

«Սարդարապատը» շարունակում է հաջող հանդես գալ Պրեմիեր լիգայում իր նորամուտի մրցաշրջանում։ 5-րդ տուրի խաղում Արմավիրը ներկայացնող ակումբը 3:1 հաշվով հաղթեց առաջնության մեկ այլ նորեկի՝ «Սյունիքին»։

Առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի, սակայն թիմերը հասցրին մեկական հեռացում ստանալ։ Կարմիր քարտի արժանացան «Սյունիքի» ֆուտբոլիստ Արսեն Գալստյանը և «Սարդարապատի» խաղացող Յան Լագոն։ Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո։

Երկրորդ խաղակեսում «Սարդարապատը» երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Սերգեյ Կոչկանյանը խփեց իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում, Լևոն Վարդանյանը երկրորդ անգամ աչքի ընկավ ընթացիկ մրցաշրջանում, իսկ Լևոն Պետրոսյանն իր հաշվին գրանցեց արդեն չորրորդ գոլը։

Պետրոսյանը շարունակում է գոլային շարքը․ հարձակվողը գոլի հեղինակ է դառնում արդեն չորրորդ խաղում անընդմեջ։

Կոչկանյանն ու Վարդանյանը նաև գոլային փոխանցումներ կատարեցին։ Հատկապես արդյունավետ է սկսել մրցաշրջանը Վարդանյանը․ չորս խաղում նրա հաշվին արդեն երկու գոլ և չորս գոլային փոխանցում կա։

«Սյունիքի» միակ գոլը խփեց Միգել Սիլվան՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։

Չորս անցկացրած հանդիպումից հետո «Սարդարապատը» վաստակել է 10 միավոր և շարունակում է անպարտելի մնալ Պրեմիեր լիգայում իր նորամուտի մրցաշրջանում։ «Սյունիքը» հինգ խաղից հետո ունի մեկ միավոր։

Ավելի վաղ այս մրցաշրջանում թիմերը հանդիպել էին Հայաստանի գավաթի 1/16 եզրափակչում, որտեղ «Սյունիքը» հաղթել էր հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։