Սանդրո Լիման իր առաջին գոլը խփեց Հայաստանի առաջնությունում և հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթեց «Արարատին»։ Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման։
Վճռորոշ դրվագը գրանցվեց 48-րդ րոպեին։ Արթուր Սերոբյանի փոխանցումից հետո 35-ամյա հարձակվողը գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Այս գոլը Լիմայի առաջինն էր Հայաստանի առաջնությունում։
Մինչ այդ բրազիլացին արդեն հասցրել էր աչքի ընկնել եվրագավաթներում՝ «Արարատ-Արմենիայի» կազմում խփելով չորս գոլ։ Այժմ նա բացել է նաև իր գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում։
Վեց տուրից հետո «Արարատ-Արմենիան» ունի 13 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։ «Արարատը» երեք միավորով տասներորդն է։