SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի Մ20 չեմպիոն


Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի Մ20 չեմպիոն
Ըմբշամարտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Տերտերյանը նվաճեց Սկոպյեում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության ոսկե մեդալը։

Տերտերյանը հանդես եկավ մինչև 77 կգ քաշային կարգում և մրցաշարն անցկացրեց առավելագույն վստահությամբ։ Տիտղոսի ճանապարհին Հայաստանի ներկայացուցիչը մրցակիցներին միավոր չզիջեց։

Եզրափակչում Սամվել Տերտերյանը գոտեմարտեց ադրբեջանցի Ջավիդան Նահմատովի հետ և հաղթեց 4:0 հաշվով՝ դառնալով Եվրոպայի Մ20 չեմպիոն։

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Տերտերյանն արդեն բարձրացել էր միջազգային մրցաշարի պատվո հարթակ․ նա դարձել էր Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր։

Սամվել Տերտերյանի արդյունքները Եվրոպայի Մ20 առաջնությունում
77 կգ

1/8 եզրափակիչ. Սամվել Տերտերյան — Լարս Մատտ — Ավստրիա — 9:0

1/4 եզրափակիչ. Սամվել Տերտերյան — Նիչիտա Ապոստոլ — Մոլդովա — 9:0

1/2 եզրափակիչ. Սամվել Տերտերյան — Ռուբեն Ստրոակեվեդ — Շվեդիա — 8:0

Եզրափակիչ. Սամվել Տերտերյան — Ջավիդան Նահմատով — Ադրբեջան — 4:0

Այս պահին Սկոպյեում ընթացող Եվրոպայի Մ20 առաջնությունում Հայաստանի հավաքականի ակտիվում կա մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ։

 


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։