Ռոման Բերեզովսկին նշանակվել է Կոստրոմայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ և ավագ Ռոման Բերեզովսկին նշանակվել է Կոստրոմայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ։ Միևնույն ժամանակ 51-ամյա մասնագետը կշարունակի կատարել նաև դարպասապահների մարզչի պարտականությունները։
Բերեզովսկին ռուսական ակումբի մարզչական շտաբին միացել էր 2026 թվականի հունիսի սկզբին՝ զբաղեցնելով դարպասապահների մարզչի պաշտոնը։ Այժմ նա պաշտոնապես գլխավորել է թիմը։
Միևնույն ժամանակ «Սպարտակի» խաղը փաստացի ղեկավարելու է ավագ մարզիչ Եվգենի Տարանուխինը։ Բերեզովսկու նշանակումը գլխավոր մարզչի պաշտոնում ձևական բնույթ է կրում, քանի որ Տարանուխինը չունի անհրաժեշտ մարզչական արտոնագիրը։
Կոստրոմայի ակումբի մարզչական շտաբում ընդգրկվել են՝
- Ռոման Բերեզովսկի՝ գլխավոր մարզիչ և դարպասապահների մարզիչ,
- Եվգենի Տարանուխին՝ ավագ մարզիչ,
- Կիրիլ Ռոմանով՝ ֆուտբոլի մարզիչ,
- Սերգեյ Պուչկով՝ պաշտպանների մարզիչ,
- Եվգենի Բոնդարենկո՝ ֆիզիկական պատրաստության մարզիչ,
- Կիրիլ Զվյագին՝ ֆիզիկական պատրաստության մարզիչ,
- Յուրի Ուսաչյով՝ վազքի մարզիչ,
- Ստեփան Գրիգորյան՝ հեծանվասպորտի մարզիչ,
- Եվգենի Վլասով՝ վերլուծաբան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոստրոմայի «Սպարտակի» կազմը համալրել էր Հայաստանի երիտասարդական հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Դավիթ Կիրակոսյանը։