SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արգենտինացի Ռամիրո Մարտինը հրավիրվել է Հայաստանի ֆուտզալի հավաքական


Արգենտինացի Ռամիրո Մարտինը հրավիրվել է Հայաստանի ֆուտզալի հավաքական
Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Մոլդովայում, որի շրջանակում կանցկացնի երկու ընկերական հանդիպում։

Հավաքը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին և կդառնա ազգային թիմի նախապատրաստության մի մասը՝ 2028 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին ընդառաջ։

Հայաստանի հավաքականի պաշտոնական հայտացուցակը ուսումնամարզական հավաքի համար դեռ չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ ազգային թիմ հրավեր է ստացել նորեկ՝ Ռամիրո Մարտինը, որը հանդես է գալիս արգենտինական «Ա. Ա. Պրիմերա Խունտա» ակումբում։ Ֆուտզալիստը մորական գծով հայկական արմատներ ունի։ Հայաստանի հավաքական նրա հրավերի մասին հայտնել է «Ա. Ա. Պրիմերա Խունտա» ակումբը։

Ramiro Martin

Արգենտինայում հանդես է գալիս նաև հայկական ծագում ունեցող ևս մեկ հեռանկարային խաղացող՝ Անդրանիկ Մորոյանը։ 18-ամյա ֆուտզալիստը, որը ներկայացնում է տեղի «Քիմբերլի» ակումբը, հրավիրվում է Արգենտինայի Մ-20 հավաքական։

Անցյալ տարի Մորոյանը Արգենտինայի հավաքականի կազմում հաղթել է Մ-17 Կոպա Ամերիկայում՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Առայժմ հայտնի չէ՝ Անդրանիկը դիտարկո՞ւմ է Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավորությունը, թե՞ մտադիր է շարունակել պայքարը Արգենտինայի ազգային հավաքականներում տեղ զբաղեցնելու համար։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը հանդես կգա 1-ին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Հունգարիայի և Շվեդիայի հավաքականները։

Հայաստանի հավաքականի համար ընտրական փուլը կմեկնարկի 2026 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Հունգարիայի դեմ տնային հանդիպումով, և կավարտվի 2027 թվականի մարտի 3-ին՝ նույն մրցակցի դեմ արտագնա խաղով։

1-ին խմբի հանդիպումների ժամանակացույցը

  • 2026 թվականի հոկտեմբերի 15: Հունգարիա — Շվեդիա
  • 2026 թվականի հոկտեմբերի 20: Հայաստան — Հունգարիա
  • 2026 թվականի նոյեմբերի 7: Շվեդիա — Հայաստան
  • 2026 թվականի դեկտեմբերի 9: Հայաստան — Շվեդիա
  • 2027 թվականի փետրվարի 27: Շվեդիա — Հունգարիա
  • 2027 թվականի մարտի 3: Հունգարիա — Հայաստան

Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։