«Փյունիկը» Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում հաղթեց «Արարատ-Արմենիային»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում հաղթեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով։
Արտակ Օսեյանի թիմը երկու գնդակի առավելություն ստացավ դեռ առաջին խաղակեսում։ Գոլերի հեղինակ դարձան Դանիիլ Կուլիկովն ու Գևորգ Տարախչյանը։ Տարախչյանի համար սա արդեն չորրորդ գոլն էր առաջնության չորս խաղում։
Ընդմիջումից հետո «Արարատ-Արմենիան» ակտիվացրեց խաղը և ավելի շատ էր տիրում նախաձեռնությանը, սակայն կարողացավ միայն մեկ գնդակ հետ բերել։ Գոլի հեղինակ դարձավ Կառլոս Ֆրանսան։ Նրա համար սա առաջին գոլն էր Հայաստանի առաջնությունում։
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան Եվրոպա լիգայում տարած հաղթանակից հետո զգալիորեն փոխել էր մեկնարկային կազմը։ «Փյունիկը», իր հերթին, խաղում էր առանց Կարեն Օհանեսյանի, որը մեկնել է ռուսական «Ակրոն»՝ փորձաշրջանի, ինչպես նաև առանց Յանսանեի, որը հեռացել է թիմից։
Չորս անցկացրած խաղից հետո «Փյունիկը» վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։ «Արարատ-Արմենիան» նույնպես ունի 10 միավոր, սակայն գործող չեմպիոնն անցկացրել է արդեն հինգ հանդիպում։