Պետիկ Մանուկյանը տեղափոխվել է «Ուրարտու»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
20-ամյա կենտրոնական պաշտպան Պետիկ Մանուկյանը դարձել է «Ուրարտուի» ֆուտբոլիստ։
Մանուկյանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի սան է։ Վերջին չորս մրցաշրջանները նա անցկացրել է ԲԿՄԱ-ում, որտեղ կայուն խաղային պրակտիկա է ստացել և դարձել Հայաստանի առաջնության աչքի ընկնող երիտասարդ պաշտպաններից մեկը։
Մանուկյանը նաև 11 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։
Պետիկի տեղափոխությունը կարելի է համարել լուրջ համալրում «Ուրարտուի» համար՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի տարիքը և Պրեմիեր լիգայում ունեցած փորձը։ Միևնույն ժամանակ, այս տրանսֆերը ուշագրավ է ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի նախկին հայտարարությունների ֆոնին։ Ավելի վաղ նա ասել էր, որ «Ուրարտուում» հայ ֆուտբոլիստներից կարող են հանդես գալ միայն ակումբի սաները կամ այլ երկրներից հայերը։
Մանուկյանը չի պատկանում նշված երկու կատեգորիաներից և ոչ մեկին, քանի որ Ավանի ակադեմիայի սան է, իսկ վերջին տարիներին հանդես է եկել ԲԿՄԱ-ում։