SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Երևանում Անդրանիկ Արոյանի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչի մասնակիցները հայտնի են


Երևանում Անդրանիկ Արոյանի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչի մասնակիցները հայտնի են
Ըմբշամարտ

Հայտնի են դարձել օգոստոսի 25-ին Երևանում մեկնարկած Անդրանիկ Արոյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչի մասնակիցները։

Եզրափակիչ զույգերը՝

57 կգ: Արմեն Պապիկյան — Արման Հարությունյան
61 կգ: Ռահմի Մահդի (Իրան) — Սարգիս Բեգոյան
65 կգ: Հայկ Աբրահամյան — Մեժլում Մեժլումյան
70 կգ: Դավիթ Մարգարյան — Հրաչյա Մարգարյան
74 կգ: Նարեկ Հարությունյան — Ֆազլիխալիլի Ալիակբար (Իրան)
79 կգ: Երխան Աբիլ (Ղազախստան) — Հրայր Ալիխանյան
86 կգ: Տորնիկե Սամխարաձե (Վրաստան) — Մոսլեմիջուբարի Ամիրալ (Իրան)
92 կգ: Ալի Պուր Ամիր Ռեզա (Իրան) — Նիկոլոզ Մեիսուրաձե (Վրաստան)
97 կգ: Մարտին Սիմոնյան — Ռադու Լեֆտեր (Մոլդովա)

Մինչև 125 կգ քաշային կարգում մրցումներն անցկացվում են շրջանաձև համակարգով։

Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 26-ին և կմեկնարկեն ժամը 14:00-ին Երևանի «Դինամո» մարզահամալիրում։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Արոյանի անվան մրցաշարը կարևոր նշանակություն ունի հայ ըմբիշների համար. այն ընտրական մրցաշար է մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության համար, իսկ առանձին քաշային կարգերում՝ նաև մեծահասակների աշխարհի առաջնության համար։

В Ереване пройдет международный турнир по вольной борьбе имени Андраника Арояна


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։