SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնական․ Պաբլո Գարսիան «Նոայի» նոր գլխավոր մարզիչն է


Պաշտոնական․ Պաբլո Գարսիան «Նոայի» նոր գլխավոր մարզիչն է
Ֆուտբոլ

Հայկական «Նոան» հայտարարել է Պաբլո Գարսիային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ 49-ամյա ուրուգվայցի մասնագետը պայմանագիր է ստորագրել ակումբի հետ։

Գարսիան մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում, որտեղ աշխատել է ինչպես երիտասարդական, այնպես էլ հիմնական թիմի հետ։ Նրա գլխավորությամբ ՊԱՕԿ-ի Մ19 թիմը երեք մրցաշրջան անընդմեջ դարձել է Հունաստանի չեմպիոն, իսկ 2020/21 մրցաշրջանում Գարսիան հիմնական թիմին առաջնորդել է Հունաստանի գավաթի հաղթանակի։

Հետագայում մասնագետը գլխավորել է հունական «Պանսերրաիկոսն» ու «Ատրոմիտոսը», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է կիպրական ԱՊՕԵԼ-ի գլխավոր մարզչի պաշտոնում։

Պաբլո Գարսիան ֆուտբոլասերներին լավ հայտնի է նաև իր խաղային կարիերայով։ Նախկին կիսապաշտպանը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», «Միլանում», «Օսասունայում», «Սելտայում» և եվրոպական մի շարք այլ ակումբներում։ Միջազգային մակարդակում Գարսիան պաշտպանել է Ուրուգվայի հավաքականի գույները։

Այժմ ուրուգվայցի մասնագետը մարզչական կարիերան կշարունակի Հայաստանում՝ գլխավորելով «Նոան»։ Այս պաշտոնում նա փոխարինել է խորվաթ Սանդրո Պերկովիչին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։