«Նոան» հուզիչ հրաժեշտ տվեց Օգնեն Չանչարևիչին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոա» ֆուտբոլային ակումբը հրապարակել է հրաժեշտի տեսանյութ՝ նվիրված Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչին, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքում է թիմը։ 36-ամյա դարպասապահը կարիերան կշարունակի սերբական «ԻՄՏ» ակումբում (Նովի Բեոգրադ)։
Երևանյան ակումբի սոցիալական ցանցերում հրապարակվել է ջերմ ուղերձ ֆուտբոլիստին․
«Շնորհակալ ենք, Օգնյեն, բարձր պրոֆեսիոնալիզմի, անկոտրում կամքի և մեր երազանքների ճանապարհին մեզ հետ լինելու համար
Միասին ապրել ենք անմոռանալի պահեր ու ֆուտբոլային ֆանտաստիկ դրվագներ, և այս հիշողությունները հավերժ կմնան մեր ակումբի պատմության մեջ
Հաջողություն ենք մաղթում քեզ հետագա ֆուտբոլային կարիերայում»։
Չանչարևիչը «Նոայի» կազմում հանդես է եկել երկու տարի՝ 2024 թվականի ձմռանը ակումբ տեղափոխվելով «Ալաշկերտից»։
Երևանյան թիմում նրա ամենահիշարժան պահերից մեկը դարձավ պատմական գոլը հունական ԱԵԿ-ի դարպասը՝ Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման փուլում։ Դարպասապահը Թոմաս Ստրակոշայի դարպասը գրավեց սեփական դաշտի կեսից կատարած հարվածով։ Հենց այդ գոլը վճռորոշ դեր խաղաց «Նոայի»՝ հաջորդ փուլ, ապա նաև մրցաշարի հիմնական փուլ դուրս գալու գործում։