«Նոան» 0:2-ից կամային հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ, չիրացրեց երկու 11-մետրանոց և տարավ անընդմեջ վեցերորդ հաղթանակը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոան» շարունակում է իդեալական մեկնարկը Հայաստանի առաջնությունում։ 6-րդ տուրի խաղում Պաբլո Գարսիայի գլխավորած թիմը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ՝ առաջին խաղակեսում պարտվելով 0:2 հաշվով։
Հյուրերը երկու արագ հակագրոհների արդյունքում կարողացան երկու անգամ գրավել դարպասը։ Սկզբում Մամբոն ինքնագոլի հեղինակ դարձավ, իսկ քիչ անց տարբերությունն ավելացրեց Լուկաս Ռեյեսը։
Սակայն մինչև ընդմիջում «Նոան» վերականգնեց հավասարությունը։ Առաջին խաղակեսի գլխավոր հերոսը դարձավ Մարին Յակոլիշը, որը դուբլ ձևակերպեց և խաղը հասցրեց 2:2-ի։
Երկրորդ խաղակեսում «Նոան» ամբողջությամբ տիրում էր նախաձեռնությանը և բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեց։ «Գանձասարի» դարպասապահ Անատոլի Այվազովը երկար ժամանակ փրկում էր իր թիմին՝ հետ մղելով Էլդեր Ֆերեյրայի և Գոր Մանվելյանի իրացրած երկու 11-մետրանոց հարվածները։
Այնուամենայնիվ, հաղթական գոլը չուշացավ։ Գոր Մանվելյանը վերականգնվեց բաց թողած 11-մետրանոցից հետո և գեղեցիկ հարվածով խաղից խփեց հաղթական գոլը։ Սա կիսապաշտպանի երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում և հինգերորդը՝ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում։
Վեց տուրից հետո «Նոան» ունի առավելագույն՝ 18 միավոր և վստահորեն գլխավորում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը», չնայած արժանի խաղին, մնաց 3 միավորով և զբաղեցնում է 9-րդ տեղը։