«Նոային» բաժին է հասել ուժեղ մրցակից․ Չեմպիոնների լիգայի 2025/26 երկրորդ փուլի վիճակահանություն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի չեմպիոն «Նոան» ճանաչել է Չեմպիոնների լիգայի որակավորման հաջորդ փուլի հնարավոր մրցակցին։ Եթե առաջին փուլում հաղթի Չեռնոգորիայի «Բուդուչնոստին», ապա երկրորդ փուլում «Նոան» կմրցի Հունգարիայի «Ֆերենցվարոշի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը։
Նախորդ մրցաշրջանում «Ֆերենցվարոշը» հասել էր Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի, որտեղ խմբային փուլում և փլեյ-օֆֆում հաղթել էր մի շարք ուժեղ մրցակիցների՝ «Նիցցա», «Դինամո Կիև», «Մալմյո» և Նիդերլանդների «ԱԶ Ալկմար»։
Նույնպես վիճակահանության շրջանակում որոշվել է նաև «Նոայի» հնարավոր մրցակիցը Կոնֆերենց լիգայում՝ Բուդուչնոստին պարտվելու պարագայում։ Այդ մրցակցի անունը կհայտարարվի Կոնֆերենց լիգայի վիճակահանությունից հետո։
Չեմպիոնների լիգայի 2025/26 երկրորդ փուլի վիճակահանության արդյունքները՝ հնարավոր մրցակիցներ հայկական ֆուտբոլիստների մասնակցությամբ ակումբների համար.
-
«Նոա» (Հայաստան) / «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա) — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա, Էդգար Սևիկյան)
-
«Էգնատիա» (Ալբանիա, Միսակ Հակոբյան) / «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա) — «Լեխ Պոզնան» (Լեհաստան)
-
«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա, Տիգրան Բարսեղյան) — «Վիրտուս» (Սան Մարինո) / «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)
-
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա, Նաիր Տիկնիզյան) — «Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) / «Լինքոլն» (Ջիբրալթար)
Երկրորդ փուլի հանդիպումները կկայանան 2025 թվականի հուլիսի 22/23-ին և 29/30-ին։
Չեմպիոնների լիգայի 2025/26 որակավորման երկրորդ փուլի վիճակահանության ամբողջական արդյունքները


Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0