Նինա Դրաման Արման Ծառուկյանի և Արսեն Հարությունյանի հետ ժամանել է Հայաստան
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC-ի հայտնի հայ մարտիկ Արման Ծառուկյանը ժամանել է Հայաստան։ Մարզիկն իր տելեգրամյան ալիքում կարճ տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ փաստացի հաստատելով իր այցը հայրենիք։
Սակայն Ծառուկյանի այցը միակ իրադարձությունը չէր, որը քննարկումների առիթ դարձավ երկրպագուների շրջանում։ Նրա հետ Հայաստան է ժամանել նաև ամերիկացի հայտնի մոդել, բլոգեր և կոնտենտ-մեյքեր Նինա Դրաման, որը մեծ ճանաչում ունի UFC-ի և ՄՄԱ-ի աշխարհում։
Սոցիալական ցանցերում արդեն նոր կադրեր են հայտնվել Հայաստանից։ Դրանցում երևում է, թե ինչպես են Արման Ծառուկյանն ու Նինա Դրաման ժամանակ անցկացնում Սևանա լճի ափին և վայելում Հայաստանի բնությունը։ Նրանց հետ է նաև տիտղոսակիր հայ ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնությունների մրցանակակիր Արսեն Հարությունյանը։
Նշենք, որ Հայաստան ժամանելուց առաջ նրանք բոլորը գտնվում էին Շվեյցարիայում։ Այժմ Ծառուկյանի, Նինա Դրամայի և Արսեն Հարությունյանի այցը Հայաստան մեծ հետաքրքրություն է առաջացրել մարզասերների և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։