SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նարե Շաքարյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Թուրքիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի Մ15 առաջնությունում


Նարե Շաքարյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Թուրքիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի Մ15 առաջնությունում
Բռնցքամարտ

Հայաստանի հավաքականն ապահովել է իր առաջին մեդալը մինչև 15 տարեկանների (Մ15) բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում, որն անցկացվում է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում։ Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչը, որին հաջողվել է դուրս գալ կիսաեզրափակիչ, Նարե Շաքարյանն է։

Հոկտեմբերի 20-ին մինչև 40 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզուհին քառորդ եզրափակիչում մենամարտել է Հունաստանի ներկայացուցիչ Այկատերինի Կամերիդուի հետ։

Շաքարյանը խոշոր առավելությամբ վստահ հաղթանակ է տարել և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով Եվրոպայի առաջնության առնվազն բրոնզե մեդալը։

Այժմ հայ բռնցքամարտիկը կպայքարի եզրափակիչ դուրս գալու և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը նվաճելու համար։

Նշենք, որ բռնցքամարտի Եվրոպայի Մ15 առաջնությունն անցկացվում է Տրապիզոնում և կավարտվի հոկտեմբերի 26-ին։


Telegram Sportaran

Լրացուցիչ նորություններ

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։