SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մխիթարյանը դուրս թողեց Մեացին «Ինտերի» վետերան-ռմբարկուների լավագույն հնգյակից


Մխիթարյանը դուրս թողեց Մեացին «Ինտերի» վետերան-ռմբարկուների լավագույն հնգյակից Photo by Marco Luzzani/Getty Images
Ֆուտբոլ

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Միլանի ակումբի պատմության մեջ հինգերորդ ամենատարեց ֆուտբոլիստը, ով կարողացել է գոլ խփել պաշտոնական խաղում։ Դա տեղի ունեցավ 2025/26 մրցաշրջանի Ա Սերիայի 22-րդ տուրում, երբ «ներաձուրրիները» 6:2 հաշվով ջախջախեցին «Պիզային»։ Հայ վետերանը հանդիպման վերջնական հաշիվը սահմանեց 93-րդ րոպեին՝ խփելով իր առաջին գոլը ընթացիկ մրցաշրջանում։

Գոլի պահին Մխիթարյանի տարիքն էր 37 տարեկան և 2 օր։ Այսպիսով, նա դուրս թողեց Ջուզեպպե Մեացին՝ «Ինտերի» լեգենդներից մեկին, վետերան ռմբարկուների հնգյակից։ Այժմ այս հեղինակավոր ցուցակում ընդգրկված են միայն՝

  • Խավիեր Ձանետտի՝ 37 տարի, 4 ամիս և 5 օր

  • Ֆրանցեսկո Աչերբի՝ 37 տարի, 2 ամիս և 26 օր

  • Էդին Ջեկո՝ 37 տարի, 1 ամիս և 23 օր

  • Սինիշա Միխայլովիչ՝ 37 տարի, 1 ամիս և 19 օր

  • Հենրիխ Մխիթարյան՝ 37 տարի և 2 օր

Չնայած տարիքին՝ Մխիթարյանը շարունակում է բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել և մնում է «Ինտերի» առանցքային խաղացողներից մեկը՝ ապացուցելով, որ փորձն ու պրոֆեսիոնալիզմը ժամանակի ազդեցությանը չեն ենթարկվում։

Մինչ մրցաշրջանի ավարտը հայ ֆուտբոլիստը դեռ հնարավորություն ունի գլխավորել այս ցանկը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։