Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Արարատ-Արմենիան» 2:0 հաշվով հաղթեց «Փյունիկին»: Հանդիպումը կայացավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
Վարդան Մինասյանի թիմը հաշվի մեջ առաջ անցավ 51-րդ րոպեին՝ Էրիկ Օկանսիի դիպուկ հարվածի շնորհիվ։ Իսկ հանդիպման ավարտից քիչ առաջ Մարիուս Նուբիսին երկրորդ գոլը խփեց՝ կրկնապատկելով հյուրերի առավելությունը։
Նշենք, որ «Փյունիկը» 34-րդ րոպեից խաղում էր 10 հոգով․ Սանի Բուհարին կարմիր քարտ ստացավ՝ զգալիորեն բարդացնելով իր թիմի դիրքը։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 29-ին՝ Ավանի ակադեմիայի դաշտում։
Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»՝ 0:2
Գոլեր՝ Օկանսի (51), Նուբիսի (81)
Հեռացում՝ Բուհարի (34, «Փյունիկ»)