«Կոմոն» 60 մլն եվրոյով կգնի Նիկո Պասի տրանսֆերը «Ռեալից»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իտալական «Կոմոն» համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասի լիարժեք տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա տեղեկություններով՝ ակումբները համաձայնեցրել են 60 մլն եվրոյի գործարք։ Ֆուտբոլիստն ինքը ցանկանում էր մնալ «Կոմոյում», որտեղ ստանում է կայուն խաղային պրակտիկա և շարունակում զարգանալ։
Ավելի վաղ «Ռեալը» իրավունք ուներ ակտիվացնել Նիկո Պասի հետգնման կետը 9 մլն եվրոյով։ Դրանից հետո «Կոմոն» կարող էր օգտվել հակագնման իրավունքից՝ 60 մլն եվրոյով, և իտալական ակումբը հենց այդ տարբերակն էլ ընտրել է։
Միևնույն ժամանակ, մադրիդյան ակումբը կպահպանի վերահսկողությունը արգենտինացու ապագայի նկատմամբ․ նոր համաձայնագրում նախատեսված կլինի «Ռեալի» համար հետգնման կետ։
Այս իրավիճակը կարևոր էր նաև Էդուարդ Սպերցյանի՝ «Կոմո» հնարավոր տեղափոխության համատեքստում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբի հետաքրքրությունը հայ կիսապաշտպանի նկատմամբ կարող էր կախված լինել Նիկո Պասի ապագայից։ Այժմ սպասվում է, որ արգենտինացին կմնա թիմում։