«Կիլիկիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի հաջորդ փուլ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական սիրողական «Կիլիկիա» թիմը հաջողությամբ հաղթահարեց ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի նախնական փուլը։
Մրցաշարն անցկացվեց Երևանում՝ հունիսի 16-ից 20-ը։ «Կիլիկիան» երկու խաղում տարավ երկու հաղթանակ և զբաղեցրեց առաջին տեղն իր խմբում։ Այս արդյունքը դարձավ լավագույնը հայկական ֆուտբոլի պատմության մեջ սիրողական մակարդակում։
Առաջին տուրում «Կիլիկիան» վստահ հաղթանակ տարավ լիտվական «Տերայի» նկատմամբ՝ 5։0 հաշվով։ Երկրորդ խաղում հայկական թիմը 2։0 հաշվով հաղթեց էստոնական «Հիումաային»։
Այս արդյունքների շնորհիվ «Կիլիկիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի միջանկյալ փուլ։
Հաջորդ փուլում հայկական թիմը հանդես կգա 1-ին խմբում։ «Կիլիկիայի» մրցակիցները կլինեն Բոսնիա և Հերցեգովինայի, Ուելսի և Հյուսիսային Մակեդոնիայի սիրողական թիմերը։
Միջանկյալ փուլի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 2-ից 8-ը Բոսնիա և Հերցեգովինայում։