SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Կառլեն Հովհաննիսյանը բուժզննում է անցնում «Ակրոն» տեղափոխությունից առաջ


Կառլեն Հովհաննիսյանը բուժզննում է անցնում «Ակրոն» տեղափոխությունից առաջ
Ֆուտբոլ

«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը մոտ է «Ակրոն» տեղափոխվելուն։ 21-ամյա ֆուտբոլիստն արդեն գտնվում է Տոլյատիում, որտեղ բուժզննում է անցնում տրանսֆերի վերջնական ձևակերպումից առաջ։ Այս մասին հայտնում է լրագրող Իվան Կարպովը։

Աղբյուրի տվյալներով՝ գործարքի արժեքը կկազմի մոտ 700 հազար եվրո՝ 70 մլն ռուբլի։ Բուժզննումը հաջողությամբ անցնելուց հետո Հովհաննիսյանը պետք է «Ակրոնի» հետ պայմանագիր ստորագրի մինչև 2031 թվականի ամառը։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և Ռուսաստանի գավաթի խաղարկությունում կիսապաշտպանը լեգեոներ չի համարվի։

Հովհաննիսյանը «Փյունիկի» սան է և իր կարիերայի գրեթե ամբողջ ընթացքում հանդես է եկել երևանյան ակումբի համակարգում։ Ընդհանուր առմամբ «Փյունիկի» տարբեր թիմերի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 81 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նա նաև հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայում։

2023 թվականին Հովհաննիսյանը տեղափոխվել է ԲԿՄԱ՝ բանակային ակումբ, որի կազմում խաղացել է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում։ Երկու մրցաշրջանում նա անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

2025 թվականի հունիսին, զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, Հովհաննիսյանը վերադարձել է «Փյունիկ» և ամրապնդվել հիմնական կազմում։ 2026 թվականին կիսապաշտպանը նորամուտը նշել է Հայաստանի ազգային հավաքականում՝ մասնակցելով Բելառուսի, Ղազախստանի և Մոլդովայի դեմ ընկերական հանդիպումներին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։