Հայաստանի կանանց հավաքականի ավագ Մարալ Արթինը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինը պայմանագիր է կնքել սաուդյան Al-Hmmah ակումբի հետ։
Հայ ֆուտբոլիստուհու նոր թիմը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի կանանց առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ Նախորդ մրցաշրջանի արդյունքներով Al-Hmmah-ն մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է չորրորդ տեղը։
Վերջին մեկ տարվա ընթացքում Արթինը ակումբային մակարդակում չի հանդես եկել։ Մինչ այդ նա երկար ժամանակ խաղացել է Եվրոպայում, այդ թվում՝ Իսպանիայի և Ֆրանսիայի ակումբներում։
Մարալ Արթինը Մյունխենի «Բավարիայի» սան է։ Իր կարիերայի ընթացքում նա նաև պաշտպանել է Երևանի «Ալաշկերտի» գույները, իսկ այնուհետև հանդես եկել ֆրանսիական և իսպանական ակումբներում։
Արթինը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է գալիս 2020 թվականից և ներկայումս թիմի ավագն է։
Այսպիսով, այժմ Սաուդյան Արաբիայում հանդես են գալիս Հայաստանի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հավաքականների ավագները՝ Մարալ Արթինն ու Էդուարդ Սպերցյանը։