Հայաստանի Մ21 հավաքականի ԵՎՐՈ-Մ21 որակավորման խաղացանկը հայտնի է
Հրապարակվել է ՈւԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների 2027 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման հանդիպումների խաղացանկը։ Հայաստանի Մ21 երիտասարդական հավաքականը կմրցի E խմբում՝ Շվեդիայի, Իտալիայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լեհաստանի հավաքականների հետ։
Առաջին հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ արտագնա խաղով Շվեդիայի դեմ, իսկ մրցաշարը կավարտվի 2026 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Չեռնոգորիայի հետ խաղով։
Հայաստանի Մ21 հավաքականի խաղերի ժամանակացույցը՝
05.09.2025 – Շվեդիա – Հայաստան
09.09.2025 – Հայաստան – Լեհաստան
10.10.2025 – Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան
14.10.2025 – Իտալիա – Հայաստան
14.11.2025 – Հայաստան – Չեռնոգորիա
18.11.2025 – Հայաստան – Շվեդիա
27.03.2026 – Լեհաստան – Հայաստան
31.03.2026 – Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա
01.10.2026 – Հայաստան – Իտալիա
05.10.2026 – Չեռնոգորիա – Հայաստան

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0