SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի Մ20 և Մ23 առաջնությունների առաջին օրվա արդյունքները


Ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի Մ20 և Մ23 առաջնությունների առաջին օրվա արդյունքները
Ծանրամարտ

Հոկտեմբերի 12-ին Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը՝ մինչև 20 (Մ20) և մինչև 23 (Մ23) տարեկանների միջև։ Մրցումային առաջին օրը խաղարկվել է մեդալների հինգ հավաքածու՝ երեքը Մ20 և երկուսը՝ Մ23 տարիքային խմբերում։

Առավել հաջող հանդես է եկել Թուրքիայի հավաքականը, որի ներկայացուցիչները նվաճել են երեք ոսկե մեդալ։ Մեկական ոսկե մեդալ են նվաճել նաև Հունաստանի և Լեհաստանի ծանրորդները։

Հայաստանի հավաքականը մրցումային առաջին օրը ելույթ չի ունեցել։ Հայ ծանրորդներն առաջին անգամ մրցահարթակ դուրս կգան հոկտեմբերի 13-ին՝ Եվրոպայի առաջնության երկրորդ օրը։

Ծանրամարտի Եվրոպայի Մ20 առաջնության առաջին օրվա արդյունքները

Տղամարդիկ, մինչև 60 կգ

  1. Յիղիթ Էրդողան (Թուրքիա) — 275 կգ (123+152)

  2. Ռամազան Յըլմազ (Թուրքիա) — 272 կգ (117+155)

  3. Էտտորե Պիլոատո (Իտալիա) — 260 կգ (119+141)

Կանայք, մինչև 49 կգ

  1. Էզգի Քըլըչ (Թուրքիա) — 166 կգ (77+89)

  2. Այսու Բեքթաշ (Թուրքիա) — 164 կգ (76+88)

  3. Վերոնիկա Նայդովսկա (Լեհաստան) — 159 կգ (70+89)

Կանայք, մինչև 53 կգ

  1. Մարիա Ստրատուդակի (Հունաստան) — 190 կգ (85+105)

  2. Ալեքսիա Դիանա Սիպոս (Մոլդովա) — 179 կգ (79+100)

  3. Մալեն Մոնաստերո (Իսպանիա) — 176 կգ (78+98)

Ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության առաջին օրվա արդյունքները

Կանայք, մինչև 49 կգ

  1. Գամզե Ալթուն (Թուրքիա) — 176 կգ (75+101)

  2. Մարիամ Մայսուրաձե (Վրաստան) — 172 կգ (76+96)

  3. Իոանա Միրոն (Մոլդովա) — 169 կգ (75+94)

Կանայք, մինչև 53 կգ

  1. Մալգոժատա Մյյակ (Լեհաստան) — 181 կգ (83+98)

  2. Յուլիա Կովալովա (Ուկրաինա) — 176 կգ (81+95)

  3. Միլանա Կուտյակինա (Ռուսաստան) — 175 կգ (80+95)

Նշում. արդյունքները ներկայացված են երկամարտի հանրագումարով։ Փակագծերում նշված են համապատասխանաբար պոկում և հրում վարժությունների արդյունքները։

Երբ հանդես կգան հայ ծանրորդները Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնություններում՝ հոկտեմբերի 13-ին

Հոկտեմբերի 13-ին՝ Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը, պայքարի մեջ կմտնեն Հայաստանի երեք ներկայացուցիչներ։

Հայաստանի հավաքականի ելույթների ժամանակացույցը՝

  • 11:00 — Արտուշ Գրիգորյան և Դավիթ Առաքելյան (մինչև 65 կգ, Մ20)։

  • 15:00 — Սեյրան Խուդանյան (մինչև 60 կգ, Մ23)։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։