SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պատմական արդյունք․ հայկական բոլոր ակումբներն առանց կորուստների դուրս եկան եվրագավաթների երկրորդ փուլ


Պատմական արդյունք․ հայկական բոլոր ակումբներն առանց կորուստների դուրս եկան եվրագավաթների երկրորդ փուլ
Ֆուտբոլ Բացառիկ

2026/27 մրցաշրջանն արդեն իսկ մտել է հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ Առաջին անգամ եվրագավաթների որակավորման առաջին փուլում Հայաստանը ներկայացրած բոլոր ակումբները հաջողությամբ շարունակեցին պայքարն իրենց մրցաշարերում։

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ, իսկ «Ալաշկերտն» ու «Փյունիկը» հաղթահարեցին Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլը։ Հայաստանի չորրորդ ներկայացուցիչը՝ «Նոան», պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից։

Նախկինում հայկական բոլոր ակումբները երկրորդ փուլ էին հասել նաև 2023/24 և 2024/25 մրցաշրջաններում։ Սակայն երկու դեպքում էլ Չեմպիոնների լիգայում Հայաստանը ներկայացնող թիմը դուրս էր մնացել մրցաշարի առաջին փուլում և ելույթները շարունակել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։

Այս անգամ առաջին փուլից պայքարը սկսած հայկական բոլոր երեք թիմերն առաջին անգամ հաղթահարեցին իրենց մրցաշարերի հաջորդ փուլը։

Հայկական ակումբների արդյունքներն առաջին փուլում

Չեմպիոնների լիգա

«Արարատ-Արմենիա» — «Ռիգա» (Լատվիա)՝ 4:3՝ երկու հանդիպումների արդյունքում
Հանդիպումները՝ 2:0, 2:3
Ներդրումը ՈՒԵՖԱ-ի վարկանիշում՝ 0,250 միավոր։

Կոնֆերենցիաների լիգա

«Ալաշկերտ» — «Ելիմայ» (Ղազախստան)՝ 3:3՝ երկու հանդիպումների արդյունքում
Հանդիպումները՝ 1:1, 2:2, 11-մետրանոցների շարք՝ 6:5
Ներդրումը ՈՒԵՖԱ-ի վարկանիշում՝ 0,250 միավոր։

«Փյունիկ» — «Մարսաշլոկ» (Մալթա)՝ 4:0՝ երկու հանդիպումների արդյունքում
Հանդիպումները՝ 3:0, 1:0
Ներդրումը ՈՒԵՖԱ-ի վարկանիշում՝ 0,500 միավոր։

Այսպիսով, որակավորման առաջին փուլում հայկական ակումբները Հայաստանին ընդհանուր առմամբ բերեցին 1,000 միավոր ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում։

Որակավորման երկրորդ փուլի զույգերը

Չեմպիոնների լիգա
«Արարատ-Արմենիա» — «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա)։

Կոնֆերենցիաների լիգա
«Նոա» — «Զիմբրու» (Մոլդովա),
«Ալաշկերտ» — ՉՖՌ Կլուժ (Ռումինիա),
«Փյունիկ» — «Դեբրեցեն» (Հունգարիա)։

Որակավորման երկրորդ փուլի հանդիպումները կկայանան արդեն հաջորդ շաբաթ։ Հայկական թիմերից առաջինը խաղադաշտ դուրս կգա «Արարատ-Արմենիան», որը հուլիսի 21-ին Երևանում կընդունի «Շեմրոկ Ռովերսին»։

Եվրագավաթների որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը կկայանա երկուշաբթի՝ հուլիսի 20-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։